Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովի նպատակային խմբի նիստից առաջ զրուցել են ահաբեկչության դեմ պայքարի եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր մենք քննարկել ենք մեր երկրների միջեւ երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաեւ մի շարք քաղաքական հարցեր, ինչպես օրինակ ահաբեկչության եւ մարդու իրավունքների: Մեզ հաջողվեց դրական տեղաշարժեր արձանագրել մի շարք կետերի վերաբերյալ», — նշել է Զարիֆը:
Նրա խոսքով, Գերմանիայի պատվիրակության վերջերս տեղի ունեցած այցը Իրան երկրների միջեւ հաջող համագործակցության մեկնարկ կծառայի:




























