Իրանական միջուկային գործարքի բոլոր մասնակիցները պետք է խստորեն հետեւեն դրա պայմաններին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերն՝ իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

«Իրանի ու համաշխարհային վեց տերությունների միջեւ կնքված միջուկային համաձայնագրի բոլոր կողմերը պետք է խստորեն հետեւեն դրա պայմաններին»,- Գերմանիայի դիվանագիտության ղեկավարի խոսքերն է մեջբերում «ԻՐԻՆՆ» հեռուստաալիքը: Շտայնմայերը հիշեցրել է, որ միջուկային համաձայնագիրը՝ Գործողությունների համապարփակ համատեղ պլանը (ԳՀՀՊ), նախատեսում է Իսրամական հանրպետության համագործակցությունը «վեցյակի» երկրների՝ (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներն ու Գերմանիան) հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում նա հավելել է, որ Բեռլինը ձգտում է ընդլայնել Թեհրանի հետ բազմակողմանի համագործակցությունը: 

Իրանն ու «վեցյակը» հուլիսի 14-ին Վիեննայում հաստատել են ԳՀՀՊ-ն, որի համաձայն Իրանը համաձայնել է երկարաժամկետ պայմաններով սայմանափակել իր միջուկային ծրագիրը՝ հանրապետության նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց: