Անհայտ մարդիկ Նյալա քաղաքում առեւանգել են Սուդանի Դարֆուրի շրջանում կայանած ինքնաթիռի երկու ռուս օդաչուների: Սուդանի Badr Airlines ավիաընկերությունում աշխատող երկու օդաչուներին առեւանգել են կիրակի օրը ցերեկվա ժամերին: Միջադեպի այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն: Օդաչուների, այդ թվում ե’ւ մարդասիրական կազմակերպությունների, ե’ւ խաղաղարար առաքելությունների ներկայացուցիչների առեւանգումները հաճախակիացել են Դարֆուրում:
Առեւանգիչները, որպես կանոն առեւանգվածներին վերադարձնելու համար փրկագին են պահանջում: Վերջին անգամ ազգությամբ ռուսներ Դարֆուրում առեւանգվել են հուլիսի վերջին: Ապստամբները, հիշեցնենք, առեւանգել էին ռուսական «ՅՈՒՏ Էյր» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռը՝ անձնակազմի չորս անդամների հետ մեկտեղ: Ավելի ուշ ուղղաթիռը վերադարձվել էր:




























