Գյումրիի շարժական գազանանոցի հյուրախաղերը Ռուսաստանի Կեմերովոյի մարզում անհաջող ավարտ են ունեցել: Բանն այն է, որ այստեղ գազաններին հետեւելու էին եկել նաեւ միգրացիոն ծառայության աշխատակիցները: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ գազանանոցի 9 աշխատակիցները (բոլորը ՀՀ քաղաքացիներ են) անօրինական են աշխատում:
«Բացի այն, որ նրանք անօրինական են գտնվել Ռուսաստանի տարածքում, նրանք նաեւ աշխատանքային գործունեություն են ծավալել, առանց դրա թույլտվությունն ունենալու»,- հայտնել են տեղի ոստիկանությունում:
Գյումրիի գազանանոցի աշխատակիցների նկատմամբ 16 ադմինիստրատիվ արձանագրություն է կազմվել, իսկ գործատուի նկատմամբ` 18: Փաստորեն հայերի հյուրախաղերն ավարտվել են ոստիկանության բաժանմունքում:




























