Հարավկորեական Samsung ընկերությունը զբաղվում է երեք նոր Exynos միկրոպրոցեսորի մշակմամբ: Այդ տեղեկությունը հայտնվել է արտադրողի պաշտոնական կայքում:
Հաղորդվում է, որ նոր պրոցեսորների հիմքի վրա կստեղծվեն Samsung Galaxy S7 նոր բջջային հեռախոսներ: Պրոցեսորներից մեկը Exynos 8890 կամ Mongoose M1 անվանումն է ստացել: Նորույթների պաշտոնական ներկայացումը կկայանա եկող տարվա կեսին, ավելի մանրամասն տեղեկություններ չեն հաղորդվում, տեղեկացնում է Vistanews-ը:
Երկրորդ նորույթը կդառնա Exynos 7422 պրոցեսորը, որը կտեղադրեն Samsung Galaxy Note 5 պլանշետի վրա: Այն ամենաթույլն է համարվում բոլոր պրոցեսորների մեջ, բայց նաեւ ավելի էժան կարժենա: Վերջին պրոցեսորը Exynos 7880 անվանումն է ստացել, այն միջին դիրք կգրավի ամենաթանկ եւ ամենաէժան տարբերակների միջեւ՝ ունենալով ոչ վատ որակ եւ համեմատաբար ցածր գին: Samsung-ի բոլոր սարքերի գինն այսօրվա դրությամբ չի հայտարարվում, այլ տեղեկություններ ի հայտ կգան շնորհանդեսից առաջ:




























