Ճապոնիայից, Սինգապուրից եւ Գերմանիայից գիտնականները «քվանտային բիլիարդ» են խաղացել: Ըստ DailyTechInfo-ի, գիտնականների միջազգային խումբը՝ Ավստրալիայի Ազգային համալսարանի (Australian National University, ANU) գիտնականների գլխավորությամբ, քվանտային ֆիզիկայի հիմնարար ոլորտներից մեկի՝ այսպես կոչված բացառիկ կետերի ֆիզիկայի էության մեջ խորամուխ լինելու համար քվանտային համակարգ են ստեղծել, որի գործողությունը բիլիարդ խաղն է հիշեցնում:
Դոկտոր Ելենա Օստրովսկայայի պարզաբանմամբ, բացառիկ կետերը հետաքրքիր եւ պարադոքսալ երեւույթ են ցուցադրում, ինչպես, օրինակ, նախապես ոչ թափանցիկ նյութերի մոտ թափանցիկության ի հայտ գալը, լույսի կամ լազերի՝ մեկ ուղղությամբ տարածումը եւ այլն: Գիտնականների խնդիրն է՝ գտնել ուղիներ, որոնք թույլ կտան այդ երեւույթները հօգուտ մարդկանց օգտագործել:
Բացառիկ կետն առաջանում է, երբ ֆիզիկական համակարգի երկու տարբեր վիճակները (էներգետիկ կամ դինամիկ) միավորվում են: Նախապես այդպիսի երեւույթ նկատվում էր միայն միկրոալիքային միջակայքի կամ տեսանելի լույսի միջակայքի դասական էլեկտրամագնիսական նկատմամբ, սակայն տեսությունը նույնպիսի արտահայտություն է ենթադրում նաեւ քվանտային համակարգերի դեպքում:
Առայժմ «քվանտային բիլիարդն» անցկացվել է բացարձակապես պատահական կերպով: Սակայն հետագա հետազոտությունների արդյունքում գիտնականները կկարողանան կառավարել քվանտային վիճակի փոփոխությունները, ուղղությունը եւ հարվածի ուժը՝ բիլիարդի տերմինաբանության տեսանկյունից:
Այդ դեպքում արդեն քվանտային համակարգերը հնարավոր կլինի օգտագործել որպես քվանտային պրոցեսորների տարրեր, որոնք որոշակի գործառույթ են կատարում տեղեկության, էլեկտրոնային տարրերի եւ սպրինտրոնային սարքերի մշակման ժամանակ:




























