Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է մորմոնների եկեղեցու կին հոգեւորականին գնդակահարած հանցագործը: Ոստիկանները չեն տուժել:

Մորմոնների եկեղեցու 42-ամյա եպիսկոպոս Քլեյ Սեները մահացել էր հրազենային վնասվածքներից: Դրանից անմիջապես հետո տեղի ոստիկանության բաժին է զանգահարել անհայտ մեկը եւ իր վրա վերցրել կատարվածի պատասխանատվությունը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել զենք կիրառել ենթադրյալ մարդասպանի դեմ: Փոխհրաձգության արդյունքում, կասկածյալը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց, ոտեղ եւ մահացել է: Կին հոգեւորականի սպանության դրդապատճառները պարզվում են, հաղորդում է «Իտառ Տասս»-ը: