Անցած մեկ շաբաթում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են:
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 23-28-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը՝ հիմնականում АК տիպի ինքնաձիգերից եւ СВД դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել է մինչեւ 300 կրակոց:
Նշված ուղղություններում ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:




























