Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը պատրաստակամություն է հայտնել երկրի բնակիչներին հանձնել եկեղեցու տիրապետության տակ գտնվող հողատարածքները, որպեսզի դրանց վրա հատուկ գյուղական բնակավայրեր կառուցվեն: «Վրաց եկեղեցին իր տնօրինության տակ ունի մի քանի հազար հեկտար հող: Ես պատրաստ եմ նվիրել այդ հողերը մարդկանց, ովքեր դրանց վրա կստեղծեն 21-րդ դարի գյուղեր: Այդ մասին ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ երկրի նախագահի եւ կառավարության ներկայացուցիչերի հետ: Նրանք պատրաստակամ են իմ այս նախաձեռնությունը կյանքի կոչել»,-օգոստոսի 29-ին հայտարարել է Իլյա Երկրորդը՝ Թբիլիսիի Սուրբ Երրորդության տաճարում տեղի ունեցած քարոզի ժամանակ: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























