Ռուսաստանի ՆԳՆ տնտեսական անվտանգության վարչության աշխատակիցները ձերբակալել են կազմակերպված խմբի երկու անդամների, որոնք թանկարժեք ոսկերչական ապրանքներ էին վաճառում, որ ապօրինաբար ներկրել էին Ռուսաստանի տարածք:
Գերատեսչության տվյալներով, Մոսկվայի Ռուբլոյսկի խճուղում հանցագործների բնակավայրերի խուզարկության ընթացքում առգրավվել են 5,8 հազար ոսկերչական ապրանքներ՝ 9 մլն ռուբլի արժեքով, կնիքների տեղադրման երկու սարքեր:
«Խմբի երկու ենթադրյալ անդամներին, այդ թվում՝ ղեկավարին հաջողվել է ձերբակալել ստուգողական գնումից հետո, երբ գնորդի անվան տակ վարչության աշխատակիցը 1,5 միլիոն ռուբլու ոսկեղեն է գնել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել: Հանցագործներին մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

























