ShotSpotter от GE Lightning նոր համակարգը, որը տեղադրվում է փողոցային լապտերներում, հնարավորություն կտա ճանաչել կրակոցների ձայները եւ դրանց մասին հաղորդել 911-ին տեղեկացնում է GE Reports-ը։
Այժմ Սան Դիեգոյում եւ Ջեկսոնվիլում «խելացի» լուսավորության համակարգ է աշխատում, որը տեղեկություններ է տալիս տրանսպորտի աշխատանքի, կայանման ազատ վայրերի մասին եւ վերահսկում է եղանակային պայմանները։ Փողոցային լապտերների հաջորդ գործառույթը հնարավորություն կտա տեղեկացնել փողոցային հանցագործությունների մասին՝ քաղաքային ընդհանուր աղմուկի մեջ ի հայտ բերելով հրազենային կրակոցների ձայները։ Ինտելեկտուալ համակարգը կարձագանքի միայն կրակոցներին՝ դրանք տարբերելով հրավառության եւ ավտոմեքենաների աղմուկից, տեղեկացնում է Gazeta-ն։
Վիճակագրության տվյալնեերով, այսօր 911-ում հաղորդվում է փողոցային հրաձգության տասից միայն մի դեպքի մասին, նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա դա ավելի օպերատիվ եւ ավելի մանրամասնորեն անել։




























