Թուրքիայի անվտանգության ուժերի աշխատակիցները երկրի հարավ-արեւելքում հայտնաբերել են 65 կգ պայթուցիկ նյութեր, որոնք թաքցրած են եղել մեքենայում: Le Figaro-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Թուրքիայի պաշտոնական աղբյուրները՝ մեղադրելով քուրդ ապստամբներին։
Օգոստոսի 28-ի երեկոյան ոստիկանները հայտանաբերել են 65 կգ պայթուցիկ նյութեր, որոնք թաքցրել են ավտոմեքենային բենզախցիկում, Դիաբեքիր գնալու ճանապարհին, որը քրդերով ամենաշատ բնակեցված տարածքն է։
Ձերբակալվել են 3 հոգի, որոնք ենթադրվում է, Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչներ են։ Պայթուցիկ նյութերը պետք է տեղափոխեին երկրի արեւմտյան հատվածի խոշոր քաղաքներ՝ ահաբեկչություն իրականացնելու համար։




























