Beeline ընկերությունն արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» կոչմանը «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» հինգերորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակներում: Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու եւ սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
«Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» ամենամյա մրցանակաբաշխության նպատակն է ներկայացնել ու խրախուսել տնտեսության եւ հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել է մոտ 40 ընկերություն եւ հանրային ծառայող: Անվանակարգերը հատկացվում են բնակչության շրջանում իրականացված հարցումների, փորձագետների գնահատման եւ ԶԼՄ-ների բովանդակային վերլուծության արդյունքում:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպիչներին` Beeline-ին եւս մեկ անգամ բարձր գնահատական տալու համար: 2014 թ.-ին ճանաչվելով հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` մենք շարունակեցինք աշխատել ծառայությունների զարգացման եւ սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ` հաստատելով այդ պատվավոր կոչումը: Միաժամանակ Beeline-ն ավելի ամրապնդեց հաճախորդամետ ռազմավարությունը` հանդես գալով լավագույն գնային առաջարկներով հեռահաղորդակցության շուկայում: Հասարակության եւ մեր հաճախորդների կողմից տրված այս բարձր գնահատականը եւս մեկ խթան է մեզ համար` կատարելագործվելու եւ ավելի պարզ, հարմար ու մատչելի առաջարկներով հանդես գալու գործում», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ 2014 թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող եւ տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացավ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Իսկ ամենամյա դիվանագիտական եւ բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնը երկու անվանակարգերում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» եւ արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում:





























