Չելյաբինսկի մարզի ՆԳ վարչությունը տեղեկություններ չունի Միասս քաղաքի մոտ «Տորնադո» ռոք-փառատոնի ժամանակ տեղի ունեցած ընդհարմանը սկինհեդների մեղսակցության մասին: «Մենք տեղեկություններ չունենք որ դրանք սկինհեդներ  են եղել: Կռիվ եղել է, այդ փաստը մենք հաստատում ենք: Ամեն ինչ կանխվել է: Կան տուժածներ, բայց զոհեր, բարեբախտաբար, չկան: Եղել են նաեւ ձերբակալվածներ»,- «Ինտերֆաքսին» ասել է աղբյուրը:

Քննիչները քրեական գործ են հարուցել «խուլիգանություն» հոդվածով, եւ պարզել, որ պատճառը կարող է կենցաղային վեճը լինել:

Կիրակի երեկոյան փառատոնի մասնակիցների վրա են հարձակվել 70-100 տղամարդ՝ զինված մահակներով եւ գազային ատրճանակներով: Նրանք սկսել են ծեծել մասնակիցներին, նաեւ ոստիկանության աշխատակիցներին, որոնց մոտ զենք չի եղել:

Արդյունքում տուժել է մոտ 20 մարդ: Հարձակումից հետո փառատոնը շարունակվել է: