Facebook սոցիալական ցանցը իր օգտատերերին տեղյակ կպահի, եթե հատուկ ծառայությունները կոտրեն նրանց հաշիվները։ Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում, փոխանցում է Газета.ru–ն։
«Մենք միշտ միջոցներ ենք ձեռնարկում օգտատերերի հաշիվները պաշտպանելու համար, ընդ որում, մենք որոշել ենք լրացուցիչ ծանուցում ուղարկել, եթե կասկածներ ենք ունենում, որ այդ հարձակումն իրականացրել են պետության կողմից հովանավորվող անձինք»,- ասված է հաղորդագրության մեջ։





























