Անանուն հաքերը New York Post պարբերականին հայտնել է, որ կարողացել է մուտք գործել ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենոնի անձնական փոստ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:

Հաքերի խոսքով, ինքը փոստում գաղտնի փաստաթղթեր է հայտնաբերել ՝ այդ թվում գերատեսչությունում աշխատանքի ընդունվելու համար Բրենոնի ներկայացրած 47 էջանոց դիմումը, նաեւ հետախուզության ավելի քան մեկ տասնյակ բարձրակարգ սպաների անձնական տվյալները: Բացի դրանից, ինչպես պատմել է անանուն հաքերը, նամակներում տեղեկություններ կային «հարցաքննության խիստ տեխնիկայի» կիրառման մասին:

Հաքերն ինքն իրեն անվանել է «Crackas With Attitude» թիմի մասնակից: Նա նաեւ նշել է, որ սովորում է ամերիկյան դպրոցներից մեկում: Իր արարքը պատանին բացատրել է նրանով, որ Սպիտակ տան արտաքին քաղաքականությունն իր համար անընդունելի է: ՀԴԲ-ն սկսել է երիտասարդ հաքերի որոնումները: