ՕՊԵԿ-ի անդամ երկրները պետք է կրճատեն նավթի հանքարդյունահանման ծավալները, որպեսզի գինը կարգավորվի 70-80 դոլարի սահմաններում։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն։ «Ոչ ոքի չի ուրախացնում նավթի ներկայիս գինը։ ՕՊԵԿ-ը պետք է հանքահանման ծավալների կրճատման հաշվին շուկան կարգավորելու որոշում կայացնի»,- ասել է նա։
ՕՊԵԿ-ն արդեն 16 ամիս շարունակ շարունակում է բարձրացնել օրական 30 մլն բարել կազմող սեփական քվոտան, որպեսզի պաշտպանի նավթի համաշխարհային շուկայում իր բաժինը։ Համաձայն ՕՊԵԿ-ի հոկտեմբերյան զեկույցի՝ նավթի հանքահանումը հոկտեմբերին աճել է օրական 0.11 մլն բարելով եւ կազմել 31.57 մլն բարել։
Իրանը պատժամիջոցների չեղարկումից հեոտ մեկ շաբաթվա ընթացքում կարող է մեծացնել իր արտահանման ծավալները մինչեւ օրական 500 հազար բարել։





























