Իրանի պաշտպանության փոխնախարար, բրիգադային գեներալ Նասրոլլա Քալանթարին Պեկինում Անվտանգության հարցերով սյանշանյան 6-րդ ֆորումի մասնակիցներին կոչ է արել «ասիական մեծ կոալիցիա» ձեւավորել՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար:

Քալանթարին իր ելույթում շեշտել է, որ Ասիան ահաբեկիչների հիմնական նշանակետն է: «Մեր օրերում ահաբեկչությունը համաշխարհային երեւույթ է դարձել ու նրա նշանակետը նախեւառաջ Ասիան է»,- հայտարարել է Պաշտպանության փոխնախարարը: Նա նաեւ շեշտել է, որ «ասիական մեծ կոալիցիայի» ձեւավորումն անհրաժեշտ պայման է ահաբեկչական սպառնալիքի ոչնչացման համար:

Քալանթարիի կարծիքով, ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի գործողությունները Սիրիայում ու Իրաքում ավելի շատ «թատերական ներկայացում» են հիշեցնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ISNA գործակալությունը: