Microsoft ընկերությունն ինքնատիպ միջոց է գտել՝ օգտատերերին համոզելու որպեսզի այլ բրաուզերից օգտվելու փոխարեն օգտագործեն Windows 10-ի Edge հավելվածը: Այս մասին հաղորդում է The Verge-ը:
Վերջերս համացանցում հայտնված Windows 10-ի (build 10568) նախնական տարբերակն ուսումնասիրած օգտատերերի տվյալներով, Edge-ից Chrome-ի անցնելու փորձի ժամանակ պատուհան է բացվում, որում ներկայացվում են Microsoft-ի բրաուզերի առավելությունները: Ցանկի վերեւում «Microsoft Edge-ին հնարավորություն տալու» կոչ է հայտնվում:
Ըստ RG-ի, Microsoft-ի հավելվածներին «հնարավորություն տալու» կոչերին օգտատերերը բախվում են նաեւ լուսանկար դիտելու կամ երաժշտության հետ աշխատելու համար կողմնակի ծրագրեր ներբեռնելու փորձի ժամանակ:





























