YouTube-ն արդեն այս շաբաթ կարող է վճարովի բաժանորդագրության մեխանիզմ ներդնել: Այդ մասին կարող են հայտարարել արդեն հոկտեմբերի 21-ին:
Բաժանորդագրվողները կկարողանան տեսանյութերն առանց գովազդի դիտել, ինչպես նաեւ նրանց համար հասանելի կլինեն հանրահայտ վիդեոբլոգերների հեղինակային հրապարակումները: Վճարովի բաժանորդագրությունը YouTube-ին անհրաժեշտ է մի շարք ծառայությունների, այդ թվում՝ Apple Music-ի եւ Netflix-ի հետ մրցակցելու համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով FastCompany-ին:
Ամեն դեպքում, տեսանյութերի մեծ մասն անվճար կլինի՝ պարտադիր գովազդային հոլովակով:





























