Համակարգիչների խոշորագույն արտադրողներից Asus-ը բանակցություններ է վարում Microsoft-ի հետ, որպեսզի դառնա լրացուցիչ իրականության HoloLens ակնոցն արտադրող առաջին ընկերությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNET-ին:

Եթե Asus-ը զբաղվի HoloLens ակնոցի արտադրությամբ, վերջնական օգտատիրոջ համար արտադրանքն ավելի էժան կլինի:

Մշակողներին ակնոցը հասանելի կլինի 2016 թվականի առաջին եռամսյակում, 3 հազար դոլարով: HoloLens ակնոցը հնարավորություն է ընձեռում իրական աշխարհում փոխգործակցել վիրտուալ օբյեկտների հետ: