Աստղագետները սկսել են ստուգել Կարապ համաստեղծության KIC 8462852 աստղի վրա այլմոլորակային քաղաքակրթությունների առկայությունը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն ՝ վկայակոչելով Space.com-ը:
Տվյալ աստղի անսովոր վարքագծին ուշադրություն էին դարձրել դեռ 2011 թ: տիեզերական Kepler աստղադիտարանից ստացված տվյալները ցույց են տվել, որ դրա լուսավորությունը վերջին մի քանի տարիների ընթացքում կտրուկ ու անկանոն նվազում է ու աճում: Այս գործընթացը չի կարելի բացատրել նրա ուղեծրով էկզոմոլորակի անցումով: Այս պահին գիտնականների հիմնական հիպոտեզն է մնում աստղի կողքով գիսաստղի ամպի անցումը:
Սակայն աստղագեները որպես վերջին հիպոտեզի չեն բացառում, որ լուսավորության փոփոխություններն առաջացնում են այլմոլորակային քաղաքակրության կողմից ստեղծված հսկայական կառույցները:
Այս հնարավորությունը գրավել է SETI (Այլմոլորակային բանականության որոնում) նախագծի փորձագետների ուշադրությունը, որոնք KIC 8462852 աստղի վրա են ուղղել են Allen Telescope Array ռադիոհեռադիտակը:





























