Virgin Media հեռահաղորդակցական ընկերությունը բրիտանական Չեշամ քաղաքում Wi-Fi-ի հասանելիություն է ապահովում մայթերին: Անվճար Wi-Fi կարող են ստանալ 21 հազար բնակչություն ունեցող քաղաքի բնակիչները:

Սարքավորումները տեղադրվում են «խելացի» վահանակի վրա եւ օպտիկամանրաթելային ուղիով միանում համացանցին:

Նման սարքեր են տեղադրվել քաղաքի կենտրոնական կանգառներում, այգիներում ու փողոցներում: Ինտերնետի արագությունը կազմում է վայրկյանում 166 Մբ: Ընկերության բլոգի փոխանցմամբ, ամեն տարի ցանցի ծածկույթը կմեծանա 60 տոկոսով, հաղորդում է Gazeta.ru-ն: