Օգոստոսի 27-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում տարբեր աստիճանների այրվածքներով Վանաձորի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Վրաստանի քաղաքացի, 50-ամյա Միքայել Տոնոյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վանաձորի Նարեկացու թիվ 2 շենքի բակում ավտոմեքենայի կայծամոմերը մաքրելիս Մ. Տոնոյանն օգտագործել է դյուրավառ նյութեր, որոնց բռնկման հետեւանքով այրվածքներ է ստացել:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:




























