6,5 միլիոն մարդ Apple Music-ի վճարովի բաժանորդագրություն է ձեռք բերել, հայտնել է Apple կորպորացիայի ղեկավար Թիմ Քուքը, տեղեկացնում է Reuters-ը:
Եվս 8,5 միլիոն մարդ օգտագործում է ծառայության՝ հունիսին թողարկված անվճար փորձնական տարբերակը, տեղեկացրել է Քուքը Կալիֆորնիայում տեղի ունեցած տեխնոլոգիական համաժողովի ընթացքում:
«Ես իրոք ուրախ եմ դրա համար եւ կարծում եմ, որ լավ աճ է արձանագրվել», -ամփոփել է կորպորացիայի ղեկավարը, տեղեկացնում է Gazeta-ն:





























