Օգոստոսի 28-ի կեսօրին ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կիլոմետրում:

ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ «ՄԱԿ» մակնիշի THR 85871 պետհամարանիշի ավտոցիստեռնի (վարորդը Իրանի քաղաքացի Զիբաի Յակոբ Աբդուլ Ռահինին է) հետեւի կամրջակը կոտրվել է, ինչի հետեւանքով մեքենան շրջվել է, ու առկա է մազութի արտահոսք:

Փրկարարների կողմից արտահոսքը դադարեցվել է ու մինչեւ ժամը 23.50-ը սահմանվել հերթապահություն: