WSJD Live երկրորդ ամենամյա կոնֆերանսի ժամանակ Թիմ Քուքը հայտարարել է, որ 4-րդ սերնդի Apple TV-ն հասանելի կլինի արդեն հոկտեմբերի 26-ին, փոխանցում է TNW News-ը։

Նոր Apple TV-ի ցուցադրությունը կայացել էր սեպտեմբերի 9-ին։ Այն ունի Siri ձայնային օգնական եւ խաղային կցորդներ։ Այսպես՝ հեռուստացույցով հնարավոր է խաղալ Guitar Hero կամ Crossy Road։

Ինքը՝ Թիմ Քուքը, ցուցադրության ժամանակ ընդգծել է, որ TV-ի ապագան հավելվածներն են, փոխանցում է Gazeta-ն։