Իտալական Caviar ֆիրման, որը զբաղվում է բջջային հեռախոսների ձեւավորումով, ներկայացրել է Չեչնիային ու Թաթարստանին նվիրված սմարթֆոնների հավաքածուն: iPhone 6s մոդելներից մեկը զարդարված է Ռամզան Քադիրովի դիմանկարով:
Քադիրովի պատկերով հարթաքանդակը ստեղծվել է մեկ ամսվա ընթացքում: «Ռամզանն ամենախարիզմատիկ քաղաքական գործիչներից մեկն է, նա հսկայական աջակցություն է վայելում բնակչության շրջանում, մեզ համար կարեւոր էր նրա կերպարը փոխանցել այնպիսին, ինչպիսին նրան ճանաչում եւ սիրում են մարդիկ»,-շեշտել են Caviar ֆիրմայում, հայտնում է Lenta-ն:
Chechnya հավաքածուի մոդելները զարդարված են նաեւ ազգային ավանդական նախշերով: Հեռախոսի հետնամասի ներքեւում փորագրված է հանրապետության հիմնի տողերից մեկը՝ «Ապրիր մեզ համար, արժանի Չեչնիա»:






























