3D տպագրության խոշորագույն արտադրող 3Dom ընկերությունը միավորվել է c2renew նյութն արտադրած ընկերության հետ, որպեսզի ստեղծի աշխարհում առաջին թելը, որը պատրաստված է վերամշակված սուրճի նստվածքից։
Թելը պատրաստված է սուրճի եւ պոլիլակտիդի խառնուրդից։ Այն ունի 1,75 մմ եւ 2.85 մմ երկարություն։ Յուրաքանչյուրի կծիկն արժե 49 դոլար։ Դրանք կարող են օգտագործվել ցանկացած 3D տպիչի վրա, որը տպում է պոլիլակտիդի միջոցով։ Այդ նյութն իր հարուստ շագանակագույն երանգով եւ բնական հատիկավորությամբ կարող է օգտագործվել ամենատարբեր կերպարներ ստեղծելու համար, փոխանցում է Kedem-ը։





























