Intel-ի աշխատակիցները Qualcomm-ի LTE մոդեմի այլընտրանք են մշակում նոր սերնդի iPhone-ի համար: Այս մասին գրում է VentureBeat-ը:

Ընկերությունը LTE Cat. 10 աջակցությամբ XMM 7360 նոր չիպ-մոդեմ են մշակում: Աղբյուրի փոխանցմամբ, ընկերությունների միջեւ գործարքը կկնքվի միայն այն դեպքում, եթե Intel-ն ապահովի չիպի հայտարարած բնութագրերը:

Ըստ Gazeta-ի, Apple-ը հետաքրքրված է «չիպով համակարգի» (system-on-a-chip, SoC) ստեղծմամբ, որը ներառում է A շարքի պրոցեսոր եւ LTE մոդեմ: Եթե Apple-ն օգտագործի Intel-ի LTE մոդեմը, ապա ընկերությունն ապագայում կարող է զբաղվել Apple-ի սարքավորումների համար պրոցեսորների արտադրությամբ: