Վրաստանի առաջին փոխարտգործնախարար Գիգա Բոկերիան կարող է ընդդիմադիր դառնալ, գրում է վրացական «Վսյա նեդելյա» թերթը:
Ըստ պարբերականի, Բոկերիան, որին համարում են կառավարող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գաղափարախոսը, համաձայն չէ Վրաստանի սահմանադրական փոփոխությունների հետ, որոնք ուժեղացնում են վարչապետի իշխանությունը: Ինքը՝ Բոկերիան հրաժարվել է մեկնաբանություններից:
Աշնանը Վրաստանի նախագահը, որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, կարող է փոխել նախարարներից մի քանիսին:




























