Սոցիալական ցանցերի միջոցով մարքեթինգային վերլուծական ընկերության՝ Socialbakers-ի հետազոտության համաձայն, Facebook-ում նորությունների ժապավենում միայն 3%-ն է գովազդային հաղորդագրություն: Այս մասին գրում է Business Insider-ը:
Անցյալ տարի գովազդից Facebook-ի եկամուտները կազմել են 11.5 մլրդ դոլար, ընդ որում, սոցիալական ցանցի ղեկավարությունը չի պատրաստվում ավելացնել գովազդային ծանրաբեռնվածությունը: Սակայն Socialbakers-ի մասնագետները հաշվի չեն առել Facebook-ի բջջային հավելվածում գովազդը:
Gazeta-ի փոխանցմամբ, հետազոտողները նաեւ պարզել են, որ օգտատերերի էջերի բովանդակության 24-29%-ը բրենդերի, աստղերի, հրապարակային անձանց եւ կազմակերպությունների էջերից հրապարակումներ են: Սակայն այդ հրապարակումներից հովանավորվում են 10%-ից ոչ ավելին: Այսպիսով, հրապարակումների 97%-ը գովազդային չէ:





























