YouTube-ի օգտատերը նախագծել եւ 3D տպիչով տպագրված էլեկտրոնային բաղադրիչներից էլեկտրամագնիսական գործող թնդանոթ է հավաքել:
Այն կարող է 250 մ/վ արագությամբ արկ արձակել եւ մոտավորապես մեկ մետր հեռավորությունից մի կողմ նետել պողպատե շերտով ամրացված փայտե նշանակետը: Ընդ որում, փայտի վրա շուրջ 1.5 սմ խորությամբ փոս է առաջանում:
Ըստ Gazeta-ի, սարքն ավելի քան 9 կգ է կշռում, ինչն աննպատակահարմար է դարձնում իրական պայմաններում դրա կիրառումը:





























