Samsung ընկերությունը Հարավային Կորեայի կառավարությունից ներդրում է ստացել՝ ռոբոտների արտադրության ֆաբրիկա կառուցելու համար: Դրանք փոխարինելու են չինական էժան աշխատուժին:
Մինչեւ 2018 թվականը Samsung-ը պետք է ավարտի ռոբոտների զանգվածային արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների արտադրությունը: Հարավկորեական ընկերության նպատակն է էլեկտրոնիկայի, օրինակ՝ սմարթֆոնների արտադրության ռոբոտացումը, որի համար մարդու շարժումների հստակություն եւ կոորդինացում է անհրաժեշտ: Ներկայում ռոբոտացված է արտադրության 10%-ը, ծրագրվում է մինչեւ 2025 թվականն այդ ցուցանիշը հասցնել 25%-ի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Wired-ին:
Samsung-ի մրցակիցը Foxconn ընկերությունն է, որն այս ոլորտում մշակումներով զբաղվում է 2012 թվականից եւ ծրագրում է ռոբոտներով փոխարինել այն աշխատողներին, որոնք ներգրավված են iPhone-ի եւ Apple-ի այլ արտադրանքի արտադրության մեջ:





























