ԱՄՆ Ջորջիա նահանգում ուրբաթ անհետացած Ջիմի Հյուբերթ անունով ուսանողին գտել են Find My iPhone հավելվածի շնորհիվ։ Տղայի հետ վերջին հանդիպման ժամանակ նրա ընկերուհին հեռախոսը մոռացել էր Հյուբերթի բաճկոնի գրպանում, ինչն էլ փրկել է տղայի կյանքը, գրում է New York Daily News-ը։

24-ամյա ուսանողին գտել էին երկաթգծերի վրա՝ բերանքսիվայր ընկած, դեմքին՝ կապտուկներ։ Ոստիկանությունը հայտնել է, որ տղան 3 գիշեր եւ 2 օր անցկացրել է փողոցում, իսկ այդ օրերին օդի ջերմաստիճանը զրոյից ցածր է եղել, փոխանցում է Gazeta-ն։

Ատլանտայի ոստիկանության ներկայացուցիչ Ուորեն Փիքարդը լրագրողներին հայտնել է, որ Հյուբերթին հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ կոտրվածքներով։ Ենթադրվում է, որ ուսանողին փորձել են կողոպտել։

Ոստիկանները տղայի գտնվելու վայրը հայտնաբերել էին Find My iPhone հավելվածի շնորհիվ։