Google-ի Բրենդոն անունով ծրագրավորողը, աշխատանքի անցնելով ընկերությունում, որոշել է Սան Ֆրանցիսկոյում բնակարան վարձելու փոխարեն բեռնատար գնել եւ ապրել դրա թափքում։ Այս մասին հաղորդում է Business Insider-ը։

Ինչպես նշել է աշխատակիցը, այդ գաղափարը նրա գլխում ծնվել է Google-ում փորձաշրջան անցնելուց հետո, երբ ինքը օրական 65 դոլար էր վճարում բնակարանի համար, որը կիսում էր 3 հարեւանների հետ։ Այդ պատճառով հաստիքով աշխատանքի անցնելուց հետո նա 10 հազար դոլարով գնել է Ford մակնիշի օգտագործած բեռնատար եւ նրա մեջ իր համար ննջարան եւ պահարան պատրաստել։ Ծրագրավորողի խոսքով՝ իր գաջետներն ինքը լիցքավորում է շարժական մարտկոցի միջոցով, սնվում է Google-ի ճաշարանում եւ լողանում ընկերության մարզասրահում, փոխանցում է Gazeta-ն։