Sony Pictures Entertainment-ը համաձայնել է իր աշխատակիցներին փոխհատուցում վճարել 2014թ. ընկերության համակարգերի վրա հաքերային հարձակման ժամանակ նրանց անձնական տեղեկությունները գողանալու պատճառով։ Փոխհատուցման ընդհանուր գումարը կկազմի 8 մլն դոլար, փոխանցում է Associated Press-ը։
Ընկերության աշխատակիցները հայց էին ներկայացրել Sony Pictures Entertainment-ի դեմ նյութական փոխհատուցման պահանջով։ Ընկերությունը որոշել է բավարարել նրանց պահանջը՝ չսպասելով դատարանի որոշմանը, փոխանցում է Lenta-ն։
Հիշեցնենք, որ Sony Pictures-ը հաքերային հարձակման զոհ էր դարձել 2014թ. դեկտեմբերին, երբ նրանք թողարկել էին «Հարցազրույց» ֆիմը, որի սյուժեի համաձայն, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մահանում է նրա դեմ հարձակման ժամանակ։





























