Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հավանություն է տվել միջուկային գործարքին եւ կարգադրել է իրագործել այն։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի անունով գրած նամակում Խամենեին ընդգծել է, որ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է միանշանակ հայտարարեն Իրանի դեմ գործող պատժամիջոցների չեղարկման մասին։
«Միջուկային համաձայնագրում որոշ երկիմաստություններ եւ թույլ կողմեր կան։ Եթե Իրանի վրա ինչ-ինչ պատժամիջոցներ դրվեն, ապա համաձայնագրի իրականացնումը կկասեցվի։ Ցանկացած պատժամիջոց, ինչ մակարդակով էլ որ այն լինի կամ ինչ պատճառով էլ որ կիրառվի, կնշանակի համաձայնագրի պայմանների խախտում»,- Խամենեիի խոսքը փոխանցում է ՏԱՍՍ-ը։




























