Սեպտեմբերի 9-13-ը կմեկնարկի «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնը։ Այս տարի փառատոնին կցուցադրվեն 260-ից ավելի մրցութային ֆիլմեր՝ 35 երկրներից, այդ թվում Ճապոնիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Խորվաթիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից: Կլինեն չորս մրցութային ծրագրեր՝ լիամետրաժ, կարժամետրաժ, հեռուստատեսային եւ ավարտական անիմացիոն ֆիլմերի համար։ Փառատոնին հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանը կներկայցնի իր «Շների կղզին» անիմացիոն ֆիլմը, որն այս տարի Կաննի փառատոնում արժանացել է «Ոսկե արմավենի» մրցանակին։

Ինչպես լրագրողներին հայտնեց փառատոնի նախագահ Վրէժ Քասունին, լինելու են նաեւ հատուկ մրցանակներ՝ կարճամետրաժ անմիացիոն ֆիլմի համար գրված լավագույն երաժշտության եւ «Լավ քաղաքացի» լինելու համար։

Այս տարի ավելացել է «Հայկական ներկապնակ» ծրագիրը, որի շրջանակներում էլ կցուցադրվեն հայ հեղինակների անիմացիոն ֆիլմերը։

«Ռեանիմանիայի» շրջանակում Երեւան կժամանի 23 հյուր։

«Թեեւ միջազգային փառատոնի համար սա փոքր թիվ է, սակայն այնպիսի հյուրեր են, որոնք իրենց գործունեությամբ դրոշմվել են անիմացիայի պատմության մեջ»,-ասաց Վրեժ Քասունին՝ հավելելով, որ հյուրընկալվելու է Մաքս Հաուարդը, ով «Ոուլթ Դիսնեյի» լիամետրաժ բաժնի պետն է եղել։  Ի դեպ նա արդեն երկրորդ անգամ է Հայաստանում։

Փառատոնի շրջանակում երեկոյան 21։30-ից մինչեւ 23։30 Կասկադում կլինեն նաեւ բացօթյա ցուցադրություններ։

Հայտնի «Աարդման» ստուդիոն էլ կանցկացնի վարպետության դասընթացներ հայ անիմատորների համար: