Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները զարմացել են, երբ օգոստոսի 30-ին վաղ առավոտյան տեսել են շենքի առջեւ մի տղամարդու, որն իր քունքին է մոտեցրել ատրճանակը եւ բղավել, թե ուր որ է ինքնասպանություն կգործի, հաղորդում է Cihan գործակալությունը: Պարզվել է, որ տղամարդը Թուրքիայի քաղաքացի է:
Տեղեկությունները հակասական են, որոշ տվյալներով, իրավախախտը ձերբակալված է, ում պայուսակից գրառում են հայտնաբերել, որի բովանդակությունը չի հրապարակվել: Այլ աղբյուրները պնդում են, որ նա առ այսօր ազատության մեջ է:
Նման հուսահատ քայլի դրդապատճառները չեն հաղորդվում:



























