Twitter սոցիալական ցանցը հարցման գործառույթ է ներդնում: Պատասխանի երկու տարբերակ ունեցող հարցում կարող են ստեղծել սոցցանցի բոլոր օգտատերերը: Քվեարկությունն անցկացվելու է 24 ժամվա ընթացքում: Դրանից հետո հարցմանը մասնակցած ոլոր օգտատերերն այդ մասին կտեղեկացվեն եւ կիմանան վերջնական արդյունքները: Հարցումներն անանուն են անցկացվելու:
Գործառույթն առաջիկայում հասանելի կլինի բոլոր հարթակներում՝ iOS-ում, Android-ում եւ Twitter.com-ի դեսքթոփի տարբերակում:
Ըստ Gazeta.ru-ի, ավելի վաղ սոցցանցը հայտարարել էր Moments գործառույթի թողարկման մասին, որը թույլ էր տալիս իրական ժամանակով հետեւել կարեւոր իրադարձություններին:




























