Microsoft ընկերությունը ծրագրում է սեփական վճարային համակարգ ստեղծել Windows-ում։ Այդ մասին հայտարարել է ընկերության կորպորատիվ փոնախագահ Ջո Բելֆիորեն The Verge-ի եւ Re/code-ի հետ համատեղ ասուլիսում, հայտնում է Գազետա.ru-ն։

Այսօրվա դրությամբ բջջային վճարումների նշաձողը շատ մրցունակ է։ Apple-ն ունի Apple Pay-ը, Google-ը՝ Android Pay-ը, Samsung-ն օգտագործումէ  իր համակարգը, ուստի Microsoft-ը որոշել է հետ չնալ մրցակիցներից։ Բելֆիորեն ակնարկել է, որ անվտանգության համակարգում ծրագրում են օգտագործել դեմքի նույնականացման ծրագիրը, որը նման է Windows Hello-ին։