Հրանտ Դինքի ընտանիքը ոչ թե հաշտություն, այլ արդարադատություն է ուզում, Todays Zaman թերթին տված հարցազրույցում հայտարարել է ընտանիքի փաստաբան Քեզբան Հաթեմին:

«Միակ բանը, որ ցանկանում է Դինքի ընտանիքը, դա այն է, որ Թուրքիայում խոստովանեն՝ լրագրողի հայտարարությունները խոսքի ազատության ոլորտից են, այլ ոչ քրեական օրենսգրքի 301 հոդվածի, որպեսզի դադարեն ասել, թե Հրանտն իր հայտարարությունների համար արժանի էր մահվան»,- ասել է փաստաբանը: Հաթեմիի խոսքով, լավագույնը, որ կարող  է անել Թուրքիան, այն է, որ հետ կանչի Եվրադատարան ներկայացրած իր պաշտպանական զեկույցը, որում, ըստ փաստաբանի, Թուրքիայի ԱԳՆ-ն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հրանտ Դինքն արժանի էր սպանվելու: «Դա սարսափելի եւ ամոթալի է»,- նկատել  փաստաբանը:

Նշենք, որ Հրանտ Դինքի ընտանիքը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ մեղադրելով թուրքական իշխանություններին լրագորղի սպանությունը չկանխելու մեջ: