Ամերիկացի աստղագետները տեսել են, թե ինչպես է խոշոր ապառաժային մոլորակը փլուզվում եւ նկարագրել նրան ոչնչացնող հեռավոր աստղի՝ սպիտակ թզուկի «մահվան զսպանակը»: Այս մասին հայտնում է Nature ամսագիրը:
«Մեր տեսադաշտի առաջ բացվեց այն, ինչը դեռ ոչ ոք չէր տեսել՝ ինչպես է ոչնչանում արեւային համակարգը»,- հայտարարել է հոդվածի առաջատար հեղինակ Էնդրյու Վանդերբերգը:
Առաջին արդյունքները գիտնականները ստացել էին Kepler տիեզերական հեռադիտակից . դրա երկրորդ (K2) առաքելության ժամանակ հայտնաբերվել է աստղի լուսատվության կանոնավոր անկում՝ 4-5 ժամը մեկ: Դա նշանակում է որ աստղից՝ սպիտակ թզուկից մոտավորապես 830 հազար կիլոմետր հեռավորության վրա ինչ -որ խոշոր օբյեկտ է գտնվում: Իսկ ինքը՝ աստղը գտնվում է Կույսի համաստեղությունում՝ Երկրից մոտավորապես 570 լուսնային տարվա հեռավորության վրա, հայտնում է Lenta-ն:
Ստանալոց լրացուցիչ տվյալներ նաեւ այլ հեռադիտակներից, գիտնականները մոտիկ ուղեծրերով թռչող ուրիշ բեկորների հետքեր էլ են գտել: Խոշորագույն օբյեկտի պատճառով աստղը կորցնում էր իր լուսատվության գրեթե 40 տոկոսը: Համարվում է, որ բեկորների ընդհանուր զանգվածը հավասար է Ցերերայի զանգվածին: Ցերերան թզուկ մոլորակ է՝ խոշորագույնը Արեւային համակարգի աստերոիդների գոտում:
Այդ օբյեկտների կլանումը սպիտակ թզուկի՝ սակավազանգված աստղի էվոլյուցիայի կոմպակտ աստղանման մնացորդի կողմից՝ այս տեսակի աստղերի օպտիկական սպեկտրում ծանր քիմիական տարրերի առկայության առաջին ուղիղ ապացույցն է:
Աստրոֆիզիկոսները հնարավոր էին համարում, որ ապառաժային մոլորակներ կամ աստերոիդներ կլանելով՝ սպիտակ թզուկները «աղտոտվում են» երկաթով, կրեմնիումով ու նմանատիպ այլ տարրերով: Երբեմն գիտնականները բեկորային սկավառակներ էին նկատում այդպիսի աստղերի կողքին, սակայն դրանց ծագումը պարզ չէր: Վերջապես գիտնականներին հաջողվել է տեսնել բոլոր երեք տարրերը՝ «աղտոտված» սպիտակ թզուկը, դրա շուրջ պտտվող բեկորային սկավառակը ու առնվազն մեկ ամուր աստերոիդանման օբյեկտ՝ ուղեծրում:




























