Վրաստանում հացի, սննդամթերքի, ինչպես նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների 10-15 տոկոսով թանկացումը, հնարավոր է «հացային հեղափոխության» սկիզբ դառնա։ Ինչպես գրում է «Վզգլյադը», նման կարծիք է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Էդվարդ Շեւարդնաձեն։

«Հացի թանկացումը ողբերգական է։ Կառավարությունը պետք է կանգնեցնի դա, հակառակ դեպքում սով կսկսվի»,- հայտարարել է Շեւարդնաձեն՝ ավելացնելով, որ Վրաստանի արտաքին պարտքը գերազանցում է 7 մլրդ դոլարը, եւ դա նույնպես տանում է ողբերգության։

«Երբ մարդիկ հացի փող չեն ունենում, հեղափոխություններ են տեղի ունենում»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Շեւարդնաձեն նշել էր, որ Վրաստանի բնակչության կեսը գործազուրկ է։ «Երկիրը սովահարության եզրին է»,- նակին նախագահի խոսքը հաստատել էր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության գլխավոր քարտուղար Սոսո Շատբերեշվիլին։