Իրանի հյուսիսային Չալուս քաղաքում հոգեհացի արարողության ժամանակ առնվազն 303 մարդ է թունավորվել։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի առողջապահության վարչությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ենթադրվում է, որ մարդիկ թունավորվել են հագեհացի ժամանակ մատուցած ուտելիքից։

«13 մարդ ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Մնացածները օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել»,- մեջբերում է գործակալությունը վարչության ներկայացուցչի խոսքը։

Թունավորվածների թվում կա 5 երեխա։ Միջադեպի պատճառները պարզվում են։