Վերլուծաբան Ջին Մանսթերը, ով Apple-ի մտադրությունների մասին բազմիցս տարբեր հայտարարություններ էր արել, iPhone 7-ի մասին 3 կանխատեսում է հրապարակել։
Մանսերի կարծիքով առաջին խոշոր փոփոխությունը, որը կունենա iPhone 7-ը, Home կոճակի բացակայությունն է։ «iPhone 6s-ում 3D Touch տեխնոլոգիայի կիրառումը Home կոճակից հրաժարվելու առաջին քայլն էր։ Դա թույլ կտա ազատված տարածության հաշվին մեծացնել էկրանը։ Այդ ճանապարհին միակ խոչընդոտը Touch ID-ն է, որը ներկայումս տեղադրված է հենց կոճակի մեջ։ Այն հեռացնելու համար Apple-ը պետք է Touch ID-ն տեղադրի կողային հատվածում կամ հենց դիսփլեյի վրա»,- ասել է վերլուծաբանը, փոխանցում է Gazeta-ն։
Դրանից բացի, Մանեսերը վստահ է, որ iPhone 7-ը ամբողջովին շափյուղյա ապակի կունենա։ Նա կարծում է, որ Apple Watch-ում այդ նյութն օգտագործելը նշանակում էր, որ ընկերությունը ցանկանում էր ստուգել այն նախքան iPhone 7-ում օգտագործելը։ Այսպես, օրինակ, ալյումինիում 7000-ը, որից պատրաստված է iPhone 6s-ի կորպուսը, նախկինում օգտագործվել էր միայն Apple Watch Sport-ի համար։
Վերլուծաբանը նաեւ նշել է, որ նոր սմարթֆոնը կունենա ավելի տարողունակ մարտկոց։





























