Misfit Wearables ընկերությունը ներկայացրել է Shine ֆիթնես-թրեքերի «խելացի» տարբերակը, հայտնում է TechCrunch-ը։

Ի տարբերություն նախորդ տարբերակի՝ նորամուծության կորպուսի տրամագիծն ավելի մեծ է, սակայն դրա հետ մեկտեղ նվազել է հաստությունը՝ մինչեւ 8 մմ եւ 3.3 մմ կողքերից։ Սարքը նախկինի պես կարելի է կրել ձեռքին եւ կախել հագուստի կամ պայուսակի վրա։

Գաջետն ունի ավելի հզոր պրոցեսոր, թրթռաշարժիչ, 12 լուսային դիոդ, որոնք կարող են պատկերել ավելի քան 16 մլն գույն։

Shine 2-ն արժի 100 դոլար։ Այն  ներկայացված է 2 գույնով՝ Rose Gold եւ Carbon Black։ Սարքը վաճառքի կհանվի նոյեմբերին, փոխանցում է Gazeta-ն։