Սլովակիայում հարբած տղամարդը սպանել է 6 մարդու, եւս 13-ին վնասվածքներ պատճառել։ Այս ամենից հետո, հանցագործն ինքնասպան է եղել։
Ողբերգությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայում։ Տղամարդն իր բնակարանից կրակ է բացել հարեւան շենքերի պատուհանների տակ կանգնած մարդկանց ուղղությամբ։ Երկու տղամարդ եւ չորս կին զոհվել են։ Տղամարդը հարեւանների վրա կրակել է որսորդական հրացանից։
Ահազանգն ստանալուց հետո, դեպքի վայր են ժամանել հատուկ ծառայության ստորաբաժանումները։ Ենթադրվում է, որ դա է ստիպել մոլագարին դադարեցնել կրակը եւ ինքնասպան լինել։ Չի բացառվում, որ նրա արյան մեջ բացի ալկոհոլից թմրանյութերի հետքեր հայտնաբերվեն, հայտնում է «Վեստի.ru»-ն։
Միջադեպի պատճառներն անհայտ են։



























