Beeline-ը հայտարարում է ինտերնետի միջոցով հաճախորդների էլեկտրոնային սպասարկման տարբերակների ընդլայնման մասին: Beeline բաժանորդներին միաժամանակ հասանելի են դարձել էլեկտրոնային սպասարկման 3 տարբերակ` Facebook-ում անձնական հաղորդագրության, [email protected] էլեկտրոնային հասցեի եւ ընկերության կայքում «Օնլայն խորհրդատուի» միջոցով:
Facebook-ում Beeline-ի պաշտոնական էջում չաթի օգնությամբ բաժանորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում, ինչպիսին ստանում են Հաճախորդների սպասարկման կենտրոն զանգերի միջոցով: Այս հարթակում բաժանորդների սպասարկումը ներառում է Beeline բջջային եւ ֆիքսված կապի բոլոր ծառայությունները: Բաժանորդին անհրաժեշտ է միայն էջին ուղղված անձնական հաղորդագրության միջոցով գրել իրեն հետաքրքրող հարցը:
Beeline-ը միաժամանակ նաեւ առաջարկում է հաճախորդների սպասարկում էլեկտրոնային փոստի միջոցով: Ընկերության կողմից մատուցվող բոլոր ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում բաժանորդը կարող է ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ծրագրի առաջին փուլում հաճախորդների սպասարկումը Facebook-ում եւ էլեկտրոնային փոստի միջոցով հասանելի է ժ. 09:00-ից մինչեւ 24:00-ն: Նշենք, որ այս պահի դրությամբ չաթի եւ էլեկտրոնային փոստի միջոցով սպասարկման դեպքում մասնագետի բաժանորդին պատասխանելու սպասելաժամանակը չի գերազանցում 28 րոպեն:
Հիշեցնենք, որ հաճախորդների էլեկտրոնային սպասարկման ծառայությունների թվում է նաեւ www.beeline.am պաշտոնական կայքում գործող «Օնլայն խորհրդատու» ծառայությունը: Այս հարթակում նույնպես հաճախորդները կարող են ստանալ լիարժեք սպասարկում:
«Հպարտությամբ կարող եմ նշել, որ Հայաստանում մենք առաջինն ենք սկսել տրամադրել հաճախորդների լիարժեք առցանց սպասարկում սոցիալական ցանցերի միջոցով: Beeline-ը պատրաստ է լինել հաճախորդների կողքին ամենուրեք, այդ թվում նաեւ վիրտուալ աշխարհում` հոգ տանելով ծառայությունների որակի, հարմարավետության եւ հասանելիության մասին», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հաճախորդի էլեկտրոնային սպասարկումն իրականացվում է այն լեզվով, որով ստացվել է հաղորդագրությունը: Մասնագետը հաճախորդին տրամադրում է հետադարձ կապ պատասխան նամակի կամ հաղորդագրության միջոցով` անհրաժեշտության դեպքում տեղեկացնելով դիմումի կամ հարցման ընթացքի եւ արդյունքների մասին: Եթե խնդրի լուծման համար պահանջվում է լրացուցիչ ժամանակ, մասնագետը հաճախորդին ուղարկում է լրացուցիչ նամակ կամ հաղորդագրություն ժամկետների վերաբերյալ:





























